Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է հրաժարական տա: Ճիճինաձեի հայտարարությամբ՝ UNICEF-ի հետազոտության արդյունքներից արդեն պարզ է, որ երկրում ծանր իրավիճակ է։
«Կառավարության հրաժարականի հարցն անհրաժեշտ է դնել օրակարգում: Երբ մենք չենք ձեռնարկում քայլեր արդարությունը վերականգնելու համար, դա հանձնարարում ենք մի հանձնաժողովի՝ փոքրամասնությանը, որը այս երկրում տարիներ շարունակ ծավալում էր անարդար գործունեություն: Ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է պահանջենք կառավարության հրաժարականը»,- հայտարարել է Ճիճինաձեն՝ հավելելով, որ մեկ տարի առաջ պաշտպանում էր վարչապետին, քանի որ այն ժամանակ այս հետազոտություններն անցկացված չէին և քաղաքում բողոքի ակցիաներ չկային: