Գազպրոմի հետ ստորագրված համաձայնագրի հրապարակման օրը դեռևս անհայտ է: ‹Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ` կառավարության նիստին վարչապետը հրաժարվել է խոսել Գազպրոմի վերաբերյալ:
Գիորգի Կվիրիկաշվիլին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Գազպրոմի հետ ստորագրված համաձայնագիրը կհրապարակվի:
Խորհրդարանական փոքրամասնության` խորհրդարանում թեմայի շուրջ քաղաքական բանավեճ անցկացնելու վերաբերյալ պահանջը ուժի մեջ է: Գարնանային նստաշրջանի սկզբին պարզ կլինի` բանավեճ տեղի կունենա թե ոչ:
Խորհրդարանական մեծամասնությունը քննադատում է ընդդիմությանը և մեղադրում` Գազպրոմի թեման ներքաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ:
Նշենք, որ հունվարի 13-ին ստորագրված պայմանագիրը ամբողջությամբ չի հրապարակվել: Միայն պարզ է, որ տարանցման համար Վրաստանը գումար է ստանալու, իսկ նախկինում ստանում էր Վրաստանի տարածքով տարանցված գազի 10%-ը: