Վրաստանի կառավարությունը բնակարան է հատկացրել վրաց-աբխազական սահմանին  սպանված  Գիգա Օթխոզորիայի ընտանիքին

 

Վրաստանի կառավարությունը վրաց-աբխազական սահմանին  սպանված  Գիգա Օթխոզորիայի ընտանիքին բնակարան կհատկացնի:  Այս մասին  կառավարության նիստից հետո  հայտարարել է Վրաստանի Օկուպացված տարածքներից տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման  հարցերով նախարար  Սոզար Սուբարին:

Նրա խոսքով,  կառավարության կողմից առաջարկ է եղել Օթխոզորիայի բազմազավակ ընտանիքին բնակարան նվիրել  Զեստաֆոնի քաղաքի  նորակառույց շենքում, սակայն ընտանիքի անդմները նախընտրել են սեփական տուն:

Հիշեցնենք որ Օթխոզորիան սպանվել էր մայիսի 19-ին վրաց-աբխազական սահմանի՝ վրացական կողմից վերահսկվող տարածքում, Աբխազիայի սահմանապահների կողմից:

Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպի պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է ռուսական կողմը և ձեռնամուխ էր եղել  վրաց-աբխազական սահմանին պաշտպանության ուժեղացմանը: Իսկ ԱՄՆ-ը կոչ էր արել նման դեպքերի կանխարգելման նպատակով սկսել վրաց-աբխազական հանդիպումներ:

 

Թողնել պատասխան