
Ադմինիստրատիվ ծախսերի կրճատման մասին նոյեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նիստին քննարկվել է Վրաստանի 2017 թվականի պետական բյուջեի ծրագիրը: Վարչապետը նշել է, որ լրացուցիչ աշխատավարձեր ստանալու հետ կապված բարեփոխումներից զատ, կառավարությունը պատրաստվում է նվազեցնել բյուջետային ծախսերը, տեղեկացնում է վրաստանյան «Interpressnews.ge» լրատվական գործակալությունը:
«Մենք բավականաչափ ակտիվ ենք աշխատել և բյուջեի ֆինանսավորմամբ գոյատևող կազմակերպությունների մեծամասնության աշխատանքային վարձատրման ֆոնդը կրճատել ենք 10 %-ով: 10 %-ով կկրճատվի նաև ադմինիստրատիվ ծախսերը»,— հայտարարել է Կվիրիկաշվիլին: