
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 25-29-ը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունն է փոխանցում »Interpressnews»-ը:
Այցի շրջանակներում նախատեսված է Կվիրիկաշվիլի հանդիպումը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոն Բայդենի, ինչպես նաև մի շարք սենատորների հետ:
Բացի այդ` Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև ամերիկյան առաջատար բիզնես- ոլորտի ներկայացուցիչների և ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների հետ:

Վարչապետը հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմի եւ Արժույթի Միջազգայի Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրենի տեղակալ Չժու Մինի հետ:
Կվիրիկաշվիլիիի ելույթ կունենա ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտում եւ Իլինոիսի անվան համալսարանում: Այցի շրջանաներում նախատեսված է նաև Բոստոնում ուսում ստացող վրացի ուսանողների հետ:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում են նաև արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Խորհրդարանի արտաքին հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն:
Լուսանկարները` վարչապետի ֆեյսբուքյան էջից