Վրաստանի խորհրդարանը մարտի 1-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց գաղտնալսումների մասին օրինագիծը։
Խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստում օրինագիծը վերջնական տեսքի է բերվել, քննարկվել են միայն խմբագրական բնույթի հարցեր:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման անդամները» ցանկացել են խորհրդարանականների ուշադրությունը բևեռել օրինագծում տեղ գտած մի շարք փոփոխությունների վրա, սակայն խորհրդարանական մեծամասնությանը դա անելու հնարավորություն չի տրվել։ Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նիստը բոյկոտել են ընդդիմադիր «Շարժում ազատության համար- Եվրոպական Վրաստան» խմբակցության և «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները:
Փաստաթուղթը կներկայացվի Վրաստանի նախագահի ստորագրմանը, ում հրամանագրով երկրի օրենսդիր մարմինը մարտի 1-ին արտահերթ նիստ գումարեց:
Տեղեկացնենք, որ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում կբացվի օպերատիվ-տեխնիկական գործակալություն, որտեղ կգտնվեն գաղտնի վերահսկողության այսպես ասած բանալիները: