Վրաստանի խորհրդարանն ընդունել է ԶՈւ պահեստազորային ծառայության մասին նոր օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, ձայների մեծամասնությամբ ընդունեց «Զինված ուժերի պահեստազորային ծառայության մասին» օրինագիծը:

Օրինագիծը ենթադրում է հունիսի 1-ից պահեստազորային ծառայության երկու տեսակի ստեղծում՝ ակտիվ և զորահավաքային: Ակտիվը կլինի կամավորական ու կբաժանվի ԶՈւ, տարածքային և մասնագիտացված պահեստազորերի, իսկ զորահավաքայինը կլինի պարտադիր, նպատակ կունենա ամրապնդել զինված ուժերն ու լրացնել  կորուստները:

Վրաստանի քաղաքացիները ԶՈւ պահեստազորում կլինեն մինչև 50 տարեկանը, տարածքայինում՝ մինչև 55 տարեկանը, մասնագիտացվածների պահեստազորում՝ մինչև 65 տարեկանը, իսկ զորահավաքայինում՝ մինչև 60 տարեկանը:

Ակտիվ պահեստազորին միանալու ցանկություն ունեցողների ընտրության կարգը կսահմանվի երկրի պաշտպանության նախարարի նորմատիվային ակտով:

Թողնել պատասխան