
Transparency international georgia կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու խորհրդարանի դերն ու նրա ազդեցությունը գործադիր իշխանության վրա։
«Վրաստանի խորհրդարանի վերահսկիչ գործառույթը շատ թույլ է: Այն, որ խորհրդարանում չեն ստեղծվում քննչական հանձնաժողովներ, ընդդիմության հրավերով նախարարները չեն ներկայանում խորհրդարան, լուրջ խնդիր է: Մեր առաջարկը կայանում է նրանում, որ ընդդիմության ղեկավարմանը գոնե մեկ հանձնաժողով տրվի»,-ներկայացնելով հետազոտության արդյունքները, ասել է Transparency international georgia ՀԿ-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Սուլխան Սալաձեի խոսքով, ըստ սահմանադրության նոր նախագծի, խորհրդարանի դերը և կարևորությունը ավելի է աճում, հետևաբաեր, խորհրդարանը վերահսկիչ գործառույթ իրականացնելու համար քաղաքական կամք պետք է ունենա: