Վրաստանի խորհրդարանի Շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության հանձնաժողովի նիստում իշխող «Վրացական երազանք»-ի անդամ Գիա Գաչեչիլաձեի և ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի միջև ընդհարում է տեղի ունեցել, որն ուղեկցվել է քաշքշուկով:
Վեճը սկսել է Դաբա Կազրեթիում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ, երբ ելույթ էր ունենում Շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանման նախարար Լևան Դավիթաշվիլին:
«Վրացական երազանք»-ի անդամ Գիա Գաչեչիլաձեն Կազրեթիում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է նախկին իշխանություններին՝ հարցով ընդունած որոշման համար մասնավորապես արդարադատության նախարարության այն ժամանակվա պաշտոնյաներին: Հայտարարությունից դժգոհել է Վաշաձեն, ով այդ տարիներն արդարադատության փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, ինչից հետո իրավիճակը լարվել է:
Նյութի աղբյուր՝ interpressnews.ge