
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանում հերթական հաշվետու ելույթով հանդես կգա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Ըստ Վրաստանի սահմանադրության, երկրում տիրող ամենակարևոր ու արդիական հարցերի շուրջ տարվա մեջ մեկ անգամ նախագահը հանդես է գալիս խորհրդարանի առջև:
Ձևավորված ավանդույթի համաձայն, այդ ելույթը տեղի է ունենում գարնանային նստաշրջանի լիագումար նիստի առաջին իսկ օրը:
Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթի կոնկրետ ամսաթիվը նախագահական վարչակազմի հետ խորհրդակցության արդյունքում որոշվում է խորհրդարանական բյուրոյի կողմից:
Տեղեկացնենք` Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կմեկնարկի փետրվար ամսի առաջին երեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին: Փոխանցում է «interpressnews.g»-ն: