Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը չի ընդունել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի փաթեթի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի վերջերս դրած վետոն: Հանձնաժողովի քննարկման ընթացքում նախագահի առարկություններն ընդունելի է եղել միայն երկու պատգամավորի համար: Մարգվելաշվիլիի փաստարկները խոորհրդարանում հիմնավորել էնախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն:
Վերջինիս խոսքով, նախագահը հետևյալ հիմնավորումներն է ներկայացրել.
- Գլխավոր դատավորը պետք է ընտրվի դատավորների, այլ ոչ թե նշանակվի Արդարադատության խորհրդի կողմից
- Նույն մարդը չի կարող միաժամանակ լինել Գլխավոր դատավոր կամ պալատի ու կոլեգիայի ղեկավար
- Գերագույն դատարանի դատավորների թիվը պետք է օրենքով սահմանվի
- Արդարադատության խորհրդի ղեկավարին հնարավորություն պետք է տրվի լինել խորհրդի անդամ
- Հստակեցնել մրցույթի ժամանակ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տարածման կարգը