Վրաստանը Տատունաշվիլիի մահը օգտագործում է ՌԴ-ին մեղադրելու համար․ Ջիոև

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի հակամարտության հարցերով ներկայացուցիչ Մուրատ Ջիոևը հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները Արչիլ Տատունաշվիլիի մահը օգտագործել են, որպեսզի ևս մեկ անգամ մեղադրեն Ռուսաստանին՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի ուղղությամբ իրենց որդեգրած կուրսը:
«Վրացական կողմը Էրգնեթիի հանդիպումը չեղյալ հայտարարեց՝ դա բացատրելով նրանով, թե Տատունաշվիլիի մահվան ֆոնին չեն կարող այլ հարցեր քննարկել: Իսկ մենք պատասխանեցինք, որ օրակարգում առկա մյուս հարցերը նույնպես կարևոր են սահմանին բնակվող քաղաքացիների համար: Վրացական կողմը փորձեց Տատունաշվիլիի մահն օգտագործել մեր հանդեպ դեմագոգ մեղադրանքներ հնչեցնելով: Պատասխանեցի, որ մեր իրականացրած փորձաքննությունից զատ այլ փաստաթուղթ չունեն, մյուս բոլոր խոսակցությունները միայն քաղաքական բնույթ ունեն»,-հայտարարել է Ջիոևը:

Թողնել պատասխան