Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ Լեհաստանն իրեն Վրաստանին չի արտահանձնի: Նրա խոսքով, Վրաստանի իշխանություններն իրենից վախենում են, այդ պատճառով ամեն կերպ խուսափում են կազմակերպել արտահանձնումը:
«Սա նույնիսկ ծիծաղելի չէ: Վրաստանի իշխանությունները վախենում են ինձանից, ինչպես սատանան՝ խաչից: Եթե իմ արտահանձնումը կամենային, դա դեռ երեկ իրականություն կդարձնեին: Մշտապես պնդել եմ, որ ոչ Վրաստանը, ոչ էլ Ուկրաինան իմ դեմ լուրջ մեղադրանքներ չեն կարողացել առաջ քաշել»,- ասել է Սաակաշվիլին ուկրաինական «NewsOne» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: