
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նախարար Միխեիլ Ջանելիձեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ այսօր կկայանա Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպումը:
Նախարարության տեղեկատվությամբ, նոր ձևաչափը ենթադրում է տարածաշրջանային կապերի խորացում և տրանսպորտի, էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով համագործակցություն։
Հանդիպումից ավարտին 4 երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: