«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կորցրել է «Միացյալ» կոչում կրելու իրավունքը,այն մասնատվել է: Այս մասին հունվարի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին՝ անդրադառնալով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներսում զարգացող իրադարձություններին:
Քուցնաշվիլիի խոսքով, հիշյալ գործընթացների պատճառը խորհրդարանական ընտրություններն են, մասնավորապես այդ օրերին կուսակցության անդամների միջև սկսված տարաձայնությունները:
Իշխող կուսակացության պատգամավորը կարծում է, որ Վրաստանում գործող ընդդիմադիր կուսակցությունների պառակտման գործընթացը կավարտվի հունվար-փետրվար ամիսներին:
«Չթվարկեմ այն կուսակցությունները, որոնք մասնատվեցին հենց 2016թ աշնանը։ Լավ է սա, թե՝ վատ, դա արդեն ընտրողի որոշումն է»,-ասել է Քուցնաշվիլին՝ համաձայնելով, որ, իհարկե, երկիրը որակավորված, ուժեղ ընդդիմության կարիք ունի: