Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը նոր փոխնախարար ունի: Նախարարության մամուլի ծառայության համաձայն` նախարարի տեղակալ է նշանակվել Ռոմեո Միքաուտաձեն:
Վերջինս մինչ այս զբաղեցրել է «Սաքռուսէներգո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 2010-2013թթ.` փոխտնօրենի պաշտոնը:
Միքաուտաձեն ղեկավարել է նաև ընկերության գնումների ծառայությունը: Նա եղել է «Խրամհես 1» և «Խրամհես 2» հիդրոէլեկտրոկայանների փոխտնօրենը:
Էներգետիկայի փոխնախարարների պաշտոնը մինչ այդ զբաղեցրել են Թոռնիկե Ռիժվաձեն, Մարիամ Վալիշվիլին և Իրակլի Խմալաձեն: Վերջին երկուսը օրերս են լքել զբաղեցրած պաշտոնները, փոխանցում է «interpressnews.ge»-ն: