Մարտի 15-ին Թբիլիսիին հարակից Վազիանի գյուղի տարածքի հրետանային առաջին բրիգադի տարածքում, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Վրաստանի զինված ուժերի հրետանու 24-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էր Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա ծաղկեպսակ դրեց զոհված հրետանավորների հիշատակի հուշարձանին և Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարի և ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգեց մեկ րոպե լռությամբ:
Միջոցառման պաշտոնական արարողության ընթացքում նշվեց, որ հրետանավորների անձնվիրությունն ու հերոսական գործողությունները փրկել են երկիրը անկումից։ Հրետանավորների հերոսական պայքարն ու խիզախութունն ընդգծելու համար վրաց ժողովուրդը և պետությունը հարգանքի տուրքն է մատուցում հրետանավորներին` մարտի 15-ը Վրաստանի զինված ուժերում հաստատելով որպես հրեանու ու հրետանավորի օր :
Շեշտվեց 2008 թվականի Վրաց-Ռուսական պատերազմի ընթացքում Վրաստանի հրետանու նշանավոր ավանդը: Այս պահին Վրաստանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները զբաղված են խաղաղ պայմաններում անհրաժեշտ պարտականությունների իրականացմամբ՝ բանակի մարտունակության բարձրացմամբ, ընթանում են ամենամյա ուսուցումներ, նաև բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Վրաստանի զինաված ուժերի ղեկավար Թինա խիդաշելին շնորհավորեց Վրացական հրետանու տոնը.
«Առաջին հերթին շնորհավորում եմ հենց հրետանավորներին` ինչպես այստեղ գտնվող այնպես նաև Խոնիում անցկացվող միջոցառման մասնակիցներին, ուզում եմ բոլորին հաջողություն մաղթել: Վրացական հրետանին իր ներդրումն ունի Վրաստանի յուրաքանչյուր պատերազմում: Ուզում եմ ցանկանալ, որ մեր երկիրը չունենա նրանց ծառայության կարիքը, վստահ եմ, որ նրանք պատրաստ են ռազմական արիությամբ կանգնել երկրի կողքին:Այսօր, իհարկե, մեծ շնորհակալական զգացմունքով ենք հիշում այն հերոսներին, որոնք հենց այս հրետանային բրիգադի կազմում պաշտպանում էին երկրի պատիվը»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ կանգնել և շնորհավորել ձեզ ` այս օրվա կապակցությամբ: Այս օրը կա, քանի որ կա ձեր խիզախությունը, հերուսությունն ու ամրությունը։ Ձեր կողքին կանգնած է վրաց ժողովուրդը ուստի հիշեք, թե որ ժողովրդի զավակն եք»:
Միջոցաման ընթացքում պարգևատրվեցին մի շարք զինվորականներ` աշխատանքային պարտականությունները իրակացնելիս ցուցաբերած բարձր մասնագիտական որակների համար: Միջոցառման ավարտին նախարարը շրջեց հարակից տարածքով, որտեղ ցուցադրվում էր հրետանային զինտեխնիկա: