
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի Զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակել գեներալ Վլադիմիր Չաչիբայային։
Նախագահի վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ ԶՈւ-ի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի լիազորությունների ժամկետը լրացել է նոյեմբերի 22-ին։
Նշվում է, որ Կապանաձեն կշարունակի աշխատանքը ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնում: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար Վլադիմիր Չաչիբայայան մինչ այդ զբաղեցնում էր շտաբի փոխղեկավարի պաշտոնը։