
«Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը ոչ միայն կխորացվի, այլեւ որակապես նոր փուլ կմտնի»,- Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշիլիի խոսքով, այս միտքը հասատվել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում:
Կվիրիկաշվիլին նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Մայք Փենսի հետ հանդիպումը ուշագրավ միջոցառումներից էր:
«Համաժողովի շրջանակներում մի շարք կարևոր հանդիպումներ տեղի ունեցան: Ուզում եմ հատկապես առաձնացնել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ կարճ, բայց բավական բովանդակալից ու ջերմ մթնոլորտում անցած հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ-ն հաստատեց` Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը որակապես նոր փուլ է մտնելու»,-ասել է Կվիրիկաշվիլին` դրական համարելով վրաց-ամերիկյան հարաբերությունների ամբողջական դինամիկան:
Վրաստանի կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք այլ երկրներից ժամանած բաձրաստիճան պաշտոնյաների հետ: