Վրաստանի Երիտասարդ իրավաբանների միությունը կարծում է, որ Էներգետիկայի նախարարությունը խախտել է օրենքը: Ինչպես նշվում է հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունում, 2016 թվականի հունվարի 18-ին Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան «Գազպրոմի» հետ բանակցությունների վերաբերյալ պաշտոնապես դիմել է Վրաստանի Էներգետիկայի նախարարությանը` պահանջելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
Վրաստանից Հայաստան տարանցվող ռուսական գազի տարանցման փոխարեն «Գազպրոմի» հետ կնքված այն փաստաթղթի պատճենը, որի ժամկետը լրացել է 2016 թվականի դեկտեմբեր 31-ին:
Վերջին ռուս-վրացական բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը:
2017 թվականի հունվարի մեկից Վրաստանի տարածքով ռուսական գազի դեպի Հայաստան տարանցման փոխարեն կնքվելիք նոր պայմանագրի վերաբերյալ «Գազպրոմի» հետ կնքված պայամագրի պատճենը:
Այս պահանջներին ի պատասխան, Էներգետիկայի նախարարության #08/289 թվագրված նամակով, նախարարությունը հայտարարել է հետևյալը. «Պահանջած տեղեկատվությունը և փաստաթղթերը չեն պահպանվում նախարարությունում, համապատասխանաբար նախարարությունը չի կարող բավարարել պահանջը»:
Ըստ կազմակերպության, նախարարության նման պատասխանը լրացուցիչ խոչընդոտ է դառնում «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի թափանցիկության տեսանկյունից: