
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Պուտինը կոչ է արել ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ցանկացող քաղաքական գործիչներին մտածել հետևանքների մասին։
«Մեր գործընկերների կողմից եվրաինտեգրման ուղղությամբ մեքն ունենք շատ ուժեղ աջակցություն, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովում»,-ի պատասխան ասել է Զալկալիանին։
Վրաստանի ԱԳ նախարարաը նշել է, որ երկրի եվրաինտեգրման ուղեգիծը հաստատուն է, ինչի համար առաջընթաց է գրանցել պաշտպանունակության, անվտանգության և այլ ոլորտներում։
«Մենք շարունակում ենք շարժվել դեպի ՆԱՏՕ, որպեսզի Վրաստանը էլ ավելի ուժեղանա: Ինչպես նաև հզորանա մեր պաշտպանունակությունը, ամրանա պետությունն ու ժողովրդավարական հաստատությունները»,-ասել է Զալկալիանին: