
«Հունաստանում Վրաստանի քաղաքացիների իրավունքներն այսուհետ առավել պաշտպանված կլինեն»,-Հունաստանի օմբուդսմեն Անդրեաս Պոտակիսի հետ հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոսեբ Նանոբաշվիլին:
Նրա խոսքով՝ Հունաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առավելագույնս զբաղվում է Վրաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ օմբուդսմենի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է նաև Հունաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների հարցը:
«Հունաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիների պաշտպանությունը դեսպանության կարեւոր գործառույթների թվում է: Այս տեսանկյունից մի շարք կարեւոր քայլեր են արվել: Վրաստանի քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանված են Հունաստանի սահմաններում՝ հիվանդանոցներում, քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում։ Բացի այդ, քաղաքացիների համար գործում է դեսպանատան շուրջօրյա թեժ գիծը»,- ասել է Իոսեբ Նանոբաշվիլին: