«Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Իրակլի Աբեսաձեն դատախազություն հարցաքննության է կանչվել:
Հարցը վերաբերվում է դատավոր Զվիադ Նազղաիձեի ընտանիքին գումար հատակացնելուն: Աբեսաձեն հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ դատախազություն: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:
«Զվիադ Նազղաիձեն իր սեփականության տակ գտնվող հողամասը տվել է Զվիադ Չոխելիին»,- հրավիրած ասուլիսում լրագրողներին այս մասին տեղեկացրել է Աբեսաձեն՝ հավելելով, որ դատախազությանը վերոնշյալ մարդկանց միջև նոտարով հաստատված պայմանագրից զատ, պետք է փոխանցի լրացուցիչ այլ տեղեկատվություն ևս: