Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յան Կելիին:
Հանդիպման ժամանակ Շոթաձեն շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ-ի իրավասու մարմինների կողմից ստացած աջակցության համար, մասնավորապես Վրաստանի դատախազության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործում ամերիկյան գործընկերների ավանդի համար:
Հանդիպմանը նաև կարևորվել է վրաց և ամերիկյան գործընկերների կողմից հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը ապագայում էլ ավելի կզարգանա: Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել, որ ամերիկյան համապատասխան գերատեսչությունները օգնություն կցուցաբերեն Վրաստանի դատախազության բարեփոխման գործում: