Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված վերահսկողության արդյունքում «Բիլայն» բրենդային անվամբ ՍՊԸ-ն տուգանվել է 90 հազար լարիով։
Հանձնաժողովի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ համարների հանձնումը բաժանորդներին իրականացվել է առանց պատշաճ պայմանագրի, ինչը Վրաստանի «էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» վերաբերյալ օրենքի խախտում է:
Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ խախտվել են «Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների ոլորտում ծառայության մատուցման և օգտատերերի իրավունքների պաշտպանման» պահանջները:
Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը «Վիանո Վրաստան» ՍՊԸ-ին (նույն Բիլայնին) խախտումների համար նկատողություն է տվել:
Փոխանցում է «News.ge»-ն: