Կալանավայրերում գտնվող բանտարկյալները կստանան մասնագիտական կրթության կարճ դասընթացներ` բանտից դուրս գալուց հետո աշխատանք գտնելու նպատակով: Համապատասխան հուշագիրն արդեն ստորագրվել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, քրեակատարողական վարչության եւ պրոբացիայի նախարարությունների միջեւ:
Մասնագիտացված ուսուցման նպատակով բացված քրեակատարողական հիմնարկում՝ ազատազրկման ժամկետին մեկ տարի մնացած անձինք կկարողանան ստանալ մասնագիտություն, որը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո կօգնի աշխատանք գտնելուն և առօրյա կյանքին առավել հեշտությամբ հարմարվելուն: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի նաև հանցագործությունների թվի նվազմանը։
«Գրեթե չորս տարի է, ինչ համագործակցում ենք քրեակատարողական վարչության հետ: Այս համագործակցությունից հետո ավելի քան 2,5 հազար մարդ ստացել է մասնագիտացված ուսուցում: Կարծում եմ, որ այս հուշագրի շրջանակներում մենք կկարողանանք բարելավել քրեակատարողական համակարգում գործող ծրագրերը», — ասել է ԿԳ նախարարի տեղակալ Քեթեւան Նատրիաշվիլին: