
2017 թվականին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,8%-ով: Հունվարի 15-ին այս մասին հաղորդել է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալությունը՝ նշելով, որ տվյալները նախնական են։
Վերջնական տվյալները գործակալությունը կհրապարակի հունվարի 22-ին:
Տեղեկատվության համաձայն, 2017 թվականի ընթացքում երկրից արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 29,1 տոկոսով, իսկ ներկրման ծավալները 9,4 տոկոսով:
Փոխանցում է «netgazeti.ge»-լրատվականը: