Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 9,1 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշը 24 %-ով ավելի է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ: Արտահանումը ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 1,5 միլիարդ դոլար, ինչը 8 %-ով զիջում է 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշին: Տվյալները հրապարակել է Վրաստանի վիճակագրական պետական ծառայությունը: Արտահանման մեջ հիմնական տեղն է զբաղեցնում թեթև մարդատար ավտոմեքենաները, սև մետաղների ջարդոնը, մշակված կամ կիսամշակված ոսկին, ընկուզեղենը:
Ներմուծումը կազմել է 7,6 մլրդ դոլար, ինչը 34 %-ով ավել է նախորդ տարվանից: Մեծամասամբ ներմուծվել է նավթ, նավթամթերք, մեքենաներ, հացահատիկ, էլեկտրական տրանսֆորմատորներ, դեղամիջոցներ: Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 6,1 մլրդ դոլար, կամ ընդհանուր առևտրի շրջանառության 67% -ը: