Վրաստանի Առողջապահություն նախարարը «Կվիրիս պալիտրա»-ի հետ զրույցում խոսել է ոլորտի խնդիրներից: Դավիթ Սերգեենկոն համաձայն է այն տեսակետի հետ, որ շատ հաճախ բժիշկները հիվանդին դեղեր են նշանակում անհրաժեշտ քանակից շատ:
Եվ սա այն դեպքում, երբ դեղերը բավականին թանկ արժեն: Առողջապահության նախարարը ընդգծել է, որ դեղորայքի բարձր գները իսկապես մեծ խնդիր է.
«Առողջապահության համակարգում դեղորայքի վրա ծախսվող գումարը անցնում է 40-50 տոկոսի շեմը: Մեր ծախսերը կրկնապատկվում են հենց հաճախ բժիշկների կողմից անհրաժեշտ քանակից շատ դեղորայք դուրս գրելու պատճառով»,- ասել է Դավիթ Սերգեենկոն` միևնույն ժամանակ նախանշելով խնդրի լուծման ճանապարհները:
«Առաջինը` դեղագործական կազմակերպությունների համար պետությունը պետք է սահմանի շահութահարկ, այսպիսով որոշ սահմանափակումներ մտցնելով: 2-րդը` պետությունը սուբսիդավորի եւ ժողովրդի համար գնի դեղորայք: Եվ 3-րդը` պետությունը առավել ակտիվ պետք է վերահսկի ներմուծված եւ տեղական ապրանքի որակն ու շուկան` գրավիչ ու մրցակցային դարձնելով շուկայի այլ մասնակիցների համար», — հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը:
Նա վստահ է, որ վերջին կետով մրցակցությունը կբերի որակի ապահովմանը: Նախարարը նաև նշել է, որ ոլորտում Վրաստանը կիրառում է տարբեր երկրներից վերցրած լավագույն փորձը:
Սերգեենկոն հավաստիացրել է, որ բարեփոխումների մեկնարկից անմիջապես հետո նվազել է դեղորայքի գինը:
« Մինչ լաբորատորիա հիմնելը, դեղագործական նոր կազմակերպությունների համար որոշ սահմանափակումներ իրականացրինք: Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է Առողջապահության Համաշխարահային կազմակերպության(ԱՀԿ) ` որակավորումը հաստատող փաստաթղթի առկայությանը»: