
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին խոսել է Վրաստանի անկախության օրը կայանալիք միջոցառումների մասին:
Ըստ վարչապետի՝ անկախության 100-ամյակը մայիսի 26-ին մեծ շուքով կնշվի ոչ միայն Վրաստանում, այլ բոլոր այն երկրներում, որտեղ Վրաստանը ունի դիվանագիտական ներկայացուցչություն:
«Մենք ծրագրում ենք մեծամասշտաբ ծրագիր, ոչ միայն Վրաստանի շրջաններում, այլ տարբեր երկրներում, որտեղ ներգրավված կլինեն բոլոր պետական մարմինները: Մենք կպայմանավորվենք նաև մասնավոր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի մասնակցեն այս տոնակատարությանը: Տոնական տրամադրությունը պետք է զգացվի Վրաստանի բոլոր շրջաններում»,-ասել է վարչապետը։