Վերին Լարսում կառուցվելիք թունելը կդառնա Վրաստանում ամենաերկարը։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն՝ նշելով, որ թունելը կապահովի բեռնատար մեքենաների ազատ երթևեկությունը:
Նախարարի խոսքով, թունելի կառուցման համար նախատեսված է ծախսել 53 մլն լարի (ավելի քան 21.6 մլն դոլար)։
«23 կմ երկարությամբ ճանապարհ կկառուցվի, դրանից 9 կմ-ը թունելի հատվածն է: Նման երկարությամբ թունել Վրաստանում դեռեւս չի կառուցվել։ Սա առաջին նախագիծն է»,-ասել է Ալավիձեն:
Այս կերպ հնարավոր կլինի նաեւ բեռնաթափել Մլեթա-Կոբի ճանապարհը, որը կծառայի հիմնականում զբոսաշրջիկների երթևեկության համար: