Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ միջադեպերը կանխարգելելու և դրանց արագ արձագանքելու նպատակով երկրի ամբողջ տարածքում կենտրոնացված են ոստիկանական ուժեր։
«Ըստ նախապես մշակված գործողությունների պլանի՝ ոստիկանությունն ընտրությունների օրը կենտրոնացվել է երկրի ամբողջ մասշտաբով։ Սակայն դա չի խանգարում նրանց կատարել իրենց պարտքը, յուրաքանչյուր ոստիկանի տրամադրվում է ընտրություններին մասնակցելու ժամանակ»,-հայտարարել է ՆԳՆ հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան։