
Սեպտեմբերի սկզբին նախատեսվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բաքվում: Միխեիլ Ջանելիձեի, Էլմար Մամեդիարովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորալը:
«Նախարարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ից 6-ը: Այս պահին որոշվում է հանդիպման օրակարգը և այլ մանրամասներ»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:
Նախարարները կքննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններում կարևորվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության տրանսպորտային և էներգետիկայի ոլորտին վերաբերող նախագծեր:
Տեղեկացնում է apsny.ge-ն: