
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն քիմիական զենքի օգտագործման համար ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիային հարվածներ հասցնելը պատասխան քայլ է համարել։
«Քիմիական զենքի օգտագործումն անընդունելի է, ինչի համար հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն»,-արձագանքելով տեղի ունեցածին, թվիթերյան իր էջում հայտարարել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ի լուսաբացին ԱՄՆ-ն դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարվածներ են հասցրել Սիրիային՝ ի պատասխան օրեր առաջ երկրում քիմիական զենքի օգտագործման։