Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի հրամանով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել Դավիթ Ռաքվիաշվիլիին:
Նախագահը հայտարարել է, որ Ռաքիշվիլին շատ հետաքրքիր և կարևոր անձ է: Մարգվելաշվիլին նաև ընգծել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը լուրջ փորձ ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից:
Ռաքիշվիլիի նշանակումից հետո, «Միացյալ ազգային շարժման» անդամ Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ Ռաքիշվիլին լավ փորձագետ է և մասնագիտական արժեքներ կրող անձ: Կապանաձեն նաև նշել է, որ պատիվ է ունեցել Ռաքիշվիլիի հետ վրացական պատվիրակության կազմում մասնակցել Ժնևյան բանակցություններին: Այդ ժամանակ Ռաքիշվիլին եղել է վերաինտեգրման (ռեինտեգրացիա) հարցերով պետնախարարի տեղակալն է :