
Վրաստանից արտահանումը 2018թ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50.2 տոկոսով աճել է՝ կազմելով ավելի քան 323.3 մլն դոլար։ Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը սա համարում է արտահանման ռեկորդային ցուցանիշ:
Այս տարի հունվար-մայիս ամիսներին Վրաստանից արտահանվել է մոտ 1.29 մլրդ դոլար արժողությամբ տեղական արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28 տոկոսով ավելի է։