NUMBEO վարկանշային կայքի «Հանցագործության ցուցանիշի» համաձայն՝ Վրաստանը 2017 թվականին 125 երկրներից 7 ամենաանվտանգ երկրների շարքում է հայտնվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Հետազոտության համաձայն՝ Վրաստանում անվտանգության մակարդակը բարձր է, իսկ հանցագործությունների քանակը՝ ցածր: NUMBEO-ի տվյալներով՝ Վրաստանում հանցագործության ցուցանիշն է՝ 79,17:
NUMBEO-ն աշխարհում մեծագույն բազաներից մեկն է, որն ամբողջ աշխարհի մասշտաբով անվտանգության եւ հանցագործությունների մակարդակն է գնահատում՝ հիմնվելով օգտատերերի տեղեկատվությունների վրա։ NUMBEO-ի վիճակագրությունները հաճախ օգտագործվում են հայտնի միջազգային ԶԼՄ-ների կողմից, այդ թվում՝ BBC, The Times, Forbes, The Economist, The New York Times, The Telegraph, The Washington Post եւ այլն: