
Վրաստանի գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնել են, որ պետական միասնական քննությունների արդյունքում` 27.782 դիմորդ ընդունվել է երկրի տարբեր ուսումնական հաստատություններ: Ուսանող է դարձել դիմորդների 75 %-ը : Ամբողջական կամ մասամբ ֆինանսավորմամբ պետական դրամաշնորհ ստացել է 6.500 դիմորդ, իսկ անվճար պետական կրթական համակարգով ընդունվել է մոտ 4.000 ուսանող: Հիշեցնենք` հուլսի 1-22-ն անցկացված միասնական քննություններին, 21 քննական կենտրոններում մասնակցեց ավելի քան 38.000 դիմորդ:
Ամենաբարձր բալերը դիմորդներն ապահովել են անգլերեն առարկայից: Առավել բացասական արդյունքը ֆիզիկա առարկայից է։ Դիմորդների 30 %-ը չի ապահովել քննական շեմը: Ամենաքիչը դիմորդները ձախողվել են վրացերեն լեզու և գրականություն առարկայից` ընդամենը 3.4 %: