
Վրաստանը միանում է աշխարհին` ցավակցելով ԱՄՆ Օռլանդոյի գիշերային ակումբում ահաբեկչության զոհ դարձածների ընտանիքներին:
Հունիսի 13 -ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ նամակ է հղել ԱՄՆ կառավարությանը, որում իր խորին ցավակցությունն է հայտնել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների համար:
Հարձակումը տեղի էր ունեցել կիրակի առավոտյան` միասեռականների գիշերային ակումբում: Հանցագործը սպանել է 49 մարդու, ակումբի 53 այցելուներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ցանկացած ձևի և դրսևորման բռնությունը, դաժանությունն ու ծայրահեղականությունը»,- նշված է ԱԳՆ-ի նամակում:
Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցածը գնահատվել է որպես ահաբեկչական գործողություն, որի հեղինակը աֆղանական ծագումով ԱՄՆ-ի քաղաքացի 29- ամյա Օմար Մատինն է: Վերջինս սպանվել է ոստիկանների կողմից: Տեղեկացնումէ http://agenda.ge/: