«Այս այցը մենք շատ ենք կարևորում, քանի որ Վրաստանը մեր մտերիմ գործընկերն է»,-այս մասին հայտարարել է Եվրախորհրդի քաղաքական և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վոլտեր Ստիվենսը: Տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ստիվենսը խոսել է Վրաստան կատարած այցի կարևորության մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Եվրամիության 28 երկրները աջակցել և շարունակում են աջակցել Վրաստանին տարբեր հարցերում.
«Մենք շատ կարևորում ենք մեր այցը Վրաստան, քանի որ քաջ գիտակցում ենք, որ Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության կարևորագույն գործընկերն է»,- հայտարարել Է Վոլտեր Ստիվենսը:
Վրաստանի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ Ստիվենսը դրական է գնահատել Վրաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկան: Եվրախորհրդի քաղաքական և անվտանգության հանձնաժողովի ղեկավարը ընդգծել է Վրաստանի իրականացրած բարեփոխումները տարբեր ոլորտներում:
Այցի շրջանակներում քաղաքական և անվտանգության հանձնաժողովի դեսպանները հանդիպումներ են ունեցել Վրաստանի վարչապետի, նախագահի, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարի, Պաշտպանության նախարարի և խորհրդարանի ղեկավարի առաջին տեղակալի հետ:
Տեղեկացնում է «Interperessnews.ge»-ն: