Վրաստանը սիրիական Syrian Air և Cham Wings ավիաընկերությունների համար փակել է օդային տարածքը՝ հաշվի առնելով, որ Սիրիան օրերս ճանաչել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախությունը։
Պաշտոնական Թբիլիսին մայիսի 29-ին հայտարարել էր, որ խզում է 1994 թվականի մայիսի 18-ից առկա դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։
«Օդային տարածքը փակ կլինի սիրիական ցանկացած ավիաընկերության համար»,- հայտարարել է օդային հաղորդակցության ծառայության ղեկավար Գոչա Մեզվրիշվիլին:
Reuters-ի տվյալներով, Սիրիայի ավիաուղիները Վրաստանի օդային տարածքը Սիրիայի և Ռուսաստանի միջև թռիչքներ իրականացնելու համար չեն օգտագործում հունիսից: Ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են Ադրբեջանի օդային տարածքով, որը թռիչքի ժամկետն ավելացնում է կես ժամով: