Վրաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել Սեւ ծովի անվտանգության ապահովման հարցում եւ դաշինքին կոնկրետ առաջարկություններ անել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն:
«ՆԱՏՕ-ի գլխամասային գրասենյակում անցկացված հանդիպման ընթացքում, որտեղ Վրաստանի տարեկան ազգային ծրագրի (ANP) իրականացումն ենք քննարկել, 2-րդ հարցը հենց Սեւծովյան անվտանգության թեման էր: Իհարկե, Վրաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել այս քննարկմանը»,- հայտարարել է Վիկտոր Դոլիձեն:
Հիշեցնենք` ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայի եւ Սեւծովյան տարածաշրջանում դաշինքի ռազմական ներկայության եւ ակտիվության խորացման մասին որոշում էր կայացրել դեռեւս Վարշավայի գագաթաժողովի ընթացքում: