Այս տարի մայիսի 26-ին նորակոչիկների զինվորական երդման արարողությունը միաժամանակ 6 վայրում կանցկացվի: Զինծառայողները հանդիսավոր պայմաններում կերդվեն Թբիլիսիում, Շիդնիսիում, Վարձիայում, Կոջորիում, Գելաթիում և Բաթումիում:
Երդմնակալության արարողության երաժշտությունն ապահովելու են Ֆրանսիայից և Լիտվայից ժամանած նվագախմբերը:
Կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, մայիսի 26-ին Վրաստանում աննախադեպ միջոցառումներ են տեղի ունենալու:
Վրաստանի հիմնը կկատարի օպերային երգչուհի Նինո Մաչայիձեն: Նորովի է ներկայացվելու առաջին հանրապետության հիմնը՝ «Դիդեբան» («Փառք»):
Ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում կազմակերպվելու են ճանաչողական, ժամանցային միջոցառումներ, երաժշտաթատերական ներկայացումներ, մանկական հարթակներ, վրացական արտադրանքի շուկաներ: Վրաստանի տարբեր շրջաններում ևս նախատեսվում են համերգներ, ռազմական տեխնիկայի ցուցադրություններ և այլ միջոցառումներ:
Մայիսի 26-ին մեծ շուքով ազդարարվելու է ժամը 17:10 րոպեն՝ նույն այն ժամը, երբ 1918 թվականին Նոե Ժորդանիան հայտարարեց Վրաստանի անկախության մասին:
Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge-ի