
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերն արդեն սկսել են պատրաստվել ձմեռային սեզոնին՝ մի շարք նորամուծություններով, տեղեկացնում է Վրաստանի լեռնա-առողջարանային կենտրոնների զարգացման գործակալության մամուլի ծառայությունը:
Նորությունների թվում են նոր փրկարարական խցիկները և զուգարանները: Այս տարի կաշխատի Մեստիա-Հածվալի միացնող նոր ճոպանուղի և Կոխտա-Միտարբիի անցումային նոր լեռնադահուկային երթուղին:
Սվանեթիում կբացվեն նաև նոր, փոքր չափի ճոպանուղիներ՝ Մազերիում, Ուշխվանարիում, Էցերիում, Ուշգուլիում և Լենտեխիում։ Վրաստանի լեռնային առողջարանային ընկերությունը համոզված է, որ փոքրիկ ճոպանուղիները կնպաստեն դահուկային սպորտի զարգացմանը։
Առաջիկա տարիներին Վրաստանի կառավարությունը մտադիր է ծախսել 170 մլն լարի՝ ձմեռային հանգստավայրերում լեռնադահուկային ենթակառուցվածքների զարգացման համար: