Վրաստանը պատրաստվում է զարկ տալ տնտեսությանը

Վրաստանը  նախատեսում է  2016-ին  3,5, իսկ  2017-ին`  6 տոկոս տնտեսական աճ  ապահովել:    

a9635071-1400-4f10-8ec3-ad632bae20ddԱշխարհի  հայտնի  բիզնես պարբերականներից  մեկի`   «CNN  Money»— ի հետ հարցազրույցում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին բացատրել է,  թե ինչպես է Վրաստանը հաջողություններ գրանցելու  տնտեսության մեջ` հաշվի առնելով լարիի արժեզրկումն  ու  աշխարհում նավթի գների անկումը:


Նոր` չորս կետից բաղկացած վերականգնման ծրագիրը  ներառում է հարկային արտոնություններ, ենթակառուցվածքային նախագծեր, բարեփոխումներ` կառավարական ու կրթական համակարգերում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով նախկինում աշխատել է որպես երկրի էկոնոմիկայի նախարար,  վստահ է,   որ տնտեսական իրավիճակը կարող էր շատ ավելի վատ լինել:

Կվիրիկաշվիլին,   2015  թվականի դեկտեմբերին ստանձնելով  վարչապետի  պաշտոնը,  անմիջապես սկսել է  բարեփոխումներ իրականացնել  բիզնես  ոլորտում, նշում է http://agenda.ge/news/55031/eng -ն:

Թողնել պատասխան