
Վրաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ ԱԳՆ-ի հայտարարությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորեւ.
«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված անկախությունը, համապատասխանաբար չի ճանաչում 2017թ փետրվարի 20-ին անցկացված այսպես կոչված հանրաքվեն եւ դրա արդյունքները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ պիտի շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների պաշտպանությամբ»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ: