
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր՝ դեկտեմբերի 17-ին նշում է Սուրբ Վարվարայի կամ Բարբարեի տոնը: Տոնի առիթով վրացական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ:
Համաձայն լեգենդի` Վարվարան հորից գաղտնի ընդունել է քրիստոնեությունը եւ մկրտվել, իսկ երբ նրա հայրն իմացել է այդ մասին, իր ձեռքերով սպանել է աղջկան: Վարվարան համարվում է նաև երեխաների հովանավոր սուրբը: Բարբարոբա տոնի հետ կապված վաղ ժամանակներում բազում ծիսակարգեր ու աղոթքներ են իրականացվել, սակայն այսօր դրանցից քչերն են պահպանվել: Ավանադաբար այս օրը բոլոր վրացական ընտանիքներում թխում են «լոբիանի»` թխվածք, որի միջուկում դրվում է լոբի: