
«Վրաստանը միակ երկիրն է Ռուսաստանի հարևանությամբ, որն ընդգծված արևմտյան քաղաքականություն է վարում և, միաժամանակ, սա անում է շատ խելացի ձևով»,- այս մասին հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Հարավային Կարոլինա նահանգի սենատոր Գրեմը բարձր է գնահատել Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները:
Սենատորն ընդգծել է իր աջակցությունը՝ Վրաստանի Եվրատլանտյան ինտեգրման հարցում:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև տարածաշրջանային մարտահրավերների մասին: Լինդսի Գրեմը ևս մեկ անգամ հաստատել է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և նշել, որ Վրաստանը մեծ աջակցություն ունի ԱՄՆ սենատի կողմից: