
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի համոզմամբ, Վրաստանն ակտիվորեն աշխատում է հուլիսի 11-12-ին Բրյուսելում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին տեսանելի արդյունքներ ներկայացնելու համար։
Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը քննարկվեն են մայիսի 14-ին նախագահական նստավայրում կայացած անվտանգության խորհրդի նիստում։ Interpressnews-ին այս մասին փոխանցել են Վրաստանի ԱԳՆ-ից:
«Մենք քննարկեցինք բոլոր այն քայլերը, որոնք մինչ այդ կկատարեն գերատեսչությունները։ Մեր նպատակը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու և անդամակցելու ճանապարհին Վրաստանի առաջընթացը համեմատաբար նկատելի դարձնելն է: Մենք հույս ունենք, որ մեր գրանցած արդյունքները կազդեն որոշումների կայացման վրա»,-անվտանգության խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն։