
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույց, ըստ որի, Վրաստանը «մասամբ ազատ երկիր է»: Հատկանշական է, որ 2016 թվականից Վրաստանի դիրքերը չեն բարելավվել:
Վրաստանը 100-ից 50 միավոր է ստացել: Զեկույցում նաև խոսվում է արդարադատության (13/40), քաղաքական (21/40) և տնտեսական (16/30) ոլորտների մասին:
Վրաստանը հետխորհրդային տարածաշրջանում ամենալավ ցուցանիշն ունի, իսկ ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը: